Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

Հաստատվեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը

Հաստատվեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը
15.10.2014 | 12:43

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը հաստատեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը՝ նիստից հետո ասել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Հայեցակարգը կներկայացվի Սերժ Սարգսյանին, ապա կհրապարակվի:
ՀՀ նախագահը վաղը կամ պետք է հավանության արժանացնի կամ չարժանացնի այդ հայեցակարգը, այդ գործընթացի համար ժամկետ սահմանված չէ։
Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամները, որ նախօրեին էին վերադարձել Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպումից, նշել են, որ էական փոփոխություն հանդիպման արդյունքում չկա:

Դիտվել է՝ 1893

Մեկնաբանություններ